Ծրագրի մասին

Հայաստանը բացառիկ պատմամշակութային, հոգևոր, ազգային խոհանոցի, երգ ու պարի և պահպանված ավանդական արժեքների երկիր է, որը հետաքրքիր է ցանկացած զբոսաշրջիկին և օտարերկրացուն։ Այս ամենը առավել հասանելի և գրավիչ դարձնելու համար ԵՄ-ն նախաձեռնեց «ԵՄ զբոսաշրջության համար․ համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիք և Վայոց Ձորի մարզում» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում իրականացվել են զբոսաշրջության զարգացմանն միտված համապարփակ գործողություններ Ճամբարակի խոշորացված համայնքում և Վայոց Ձոր մարզի Ագարակաձոր, Գնիշիկ, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Վարդահովիտ բնակավայրերում: