Հայաստանը բացառիկ պատմամշակութային, հոգևոր, ազգային խոհանոցի, երգ ու պարի և պահպանված ավանդական արժեքների երկիր է, որը հետաքրքիր է ցանկացած զբոսաշրջիկին և օտարերկրացուն։ Այս ամենը առավել հասանելի և գրավիչ դարձնելու համար ԵՄ-ն նախաձեռնեց «ԵՄ զբոսաշրջության համար․ համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիք և Վայոց Ձորի մարզում» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում իրականացվել են զբոսաշրջության զարգացմանն միտված համապարփակ գործողություններ Ճամբարակի խոշորացված համայնքում և Վայոց Ձոր մարզի Ագարակաձոր, Գնիշիկ, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Վարդահովիտ բնակավայրերում:
-
Բացահայտիր Հայաստանը
Նորովի
Ծրագրի մասին
-
Մեր տեսլականը
Հստակ գիտակցելով զբոսաշրջության զարգացման կարևորությունը տնտեսության կայունության գործում՝ ծրագրի շրջանակներում նշված համայնքներում ստեղծվել են զբոսաշրջային նոր ուղղություններ, փաթեթներ, տարատեսակ զբոսաշրջային հնարավորություններ ցանկացած զբոսաշրջիկի համար, բարելավվել են զբոսաշրջային ենթակառուցվածքները, իրականացվել համայնքների բնակիչների անվճար վերապատրաստումներ, տրամադրվել են խորհրդատվություններ և կազմակերպվել հանդիպումներ ոլորտի անվանի մասնագետների հետ։ Կայքը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու համայնքի պատմությանը, զբոսաշրջային յուրօրինակ փաթեթներին, փառատոններին, ազգային տոներին և գիշերակացի հնարավորություններին։